Հարավային Կորեայում ջրհեղեղի պատճառով երկու ինքնաթիռ է բախվել

06:02 • 26.06.18

Երկու ինքնաթիռների բախումը տեղի է ունեցել հարավկորեական Կիմպհո օդանավակայանում, հաղորդում է Ռենհապ գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հորդառատ անձրևի ժամանակ: Air Korean ավիաընկերության օդանավը պոչի հատվածով հարվածել է Asiana Airlines ավիաընկերության օդանավի թևին, ինչի հետևանքով անսարքություններ են առկա: Օդանավակայանում որոշ չվերթներ հետաձգվել են:

 

Միջադեպի ժամանակ օդանավերի սրահներում ուղևորներ չեն եղել: