Ինդոնեզիայում անհայտ անձինք կրակ են բացել ոչ մեծ օդանավի ուղղությամբ, կան տուժածներ
Ինդոնեզիային պատկանող Նոր Գվինեա կղզու Պապուա նահանգում անհայտ զինված անձինք կրակ են բացել ոչ մեծ ինքնաթիռի ուղղությամբ, գրում է РИА Новости գործակալությունը։
Ինքնաթիռում գտնվել է 15 ուղևոր, այդ թվում՝ ոստիկանական բրիգադ, որը պետք է ապահովեր տեղի անվտանգությունն առաջիկայում սպասվող ընտրությունների ժամանակ։ Օդանավի վրա կրակել են վայրէջք կատարելուց հետո։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով օդաչուն ստացել է հրազենային վնասվածքներ, այժմ նա բուժօգնություն է ստանում հիվանդանոցում։
Ոստիկանությունն ու երկրի անվտանգության ուժերը զբաղված են հարձակումն իրականացրած անձանց որոնման աշխատանքներով։ Նշվում է, որ իշխանությունները չեն բացառում ընտրությունների հետաձգումը՝ կապված տեղի ունեցած հարձակման հետ։
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են երեք անձի մահվան ու երկու վիրավորի մասին։










