Իրանում երեք սահմանապահ է զոհվել գրոհայինների հարձակման ժամանակ
Իրանի հարավ-արևելքում գրոհայինների հարձակման ժամանակ երեք սահմանապահ է զոհվել, երեք հարձակվողները սպանվել են: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ սահմանապահների և Իրանի տարածք մտնել փորձող ահաբեկիչների միջև բախումը տեղի է ունեցել Միրջավեում՝ Պակիստանի հետ սահմանին: Հաղորդվում է, որ Իրանի ուժերը կորցրել են կորպուսի մեկ զինվորականի, ինչպես նաև աշխարհազորայինների երկու անդամների: Երեք գրոհայիններն սպանվել են, ևս մի քանիսը վիրավորվել, մյուս հարձակվողները վերադարձել են Պակիստանի տարածք: Թե ինչ խմբավորման են պատկանել գրոհայինները, չի նշվում:
IRIB հեռուստաընկերությունը Soroush մեսենջերում հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պորտուգալիայի և Իրանի միջև խաղի ժամանակ:










