Ավստրալիայի բնակիչը մեկ ամսվա ընթացքում 3 անգամ վիճակախաղով միլիոններ է շահել

10:05 • 26.06.18

Ավստրալիայի բնակիչ Կառլո Մասետիին վստահաբար կարելի է համարել հաջողակ աստղի տակ ծնված մարդ, քանի որ նա մեկ ամսվա ընթացքում 3 անգամ վիճակախաղով ավստրալական մի քանի միլիոն դոլար է շահել:

Ինչպես հայտնում է 9news.com.au կայքը, Սիդնեյ քաղաքի 59-ամյա բնակիչը վիճակախաղով շահել է մոտ 3 մլն ավստրալական դոլար:

Հայտնի է, որ տղամարդը տոմսերից յուրաքանչյուրի վրա ծախսել է 5.000 ավստրալական դոլար:

Աղբյուրը նկատում է, որ սովորաբար նման դեպքերում մարդիկ, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն բացահայտում իրենց ինքնությունը: Սակայն Մասետին այլ կերպ է վարվել, քանի որ ցանկացել է գումարի մի մասով բարեգործություն անել: Ավստրալացին 50.000 դոլար է նվիրաբերել սրտաբանական հիվանդանոցին:

«Ի սկզբանե ուզում էի փոխել առաջին տոմսս, քանի որ թվերի կոմբինացիան դուրս չէր գալիս: Բայց տոմսավաճառն ինձ համոզեց պահել այն, ու նա իրավացի էր»,-նշել է Մասետին: