Մեքսիկայում հրավառության նյութերի պահեստում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ամենաքիչը երկու մարդ է զոհվել և վեցը վիրավոր են Մեքսիկայի Թուլթեփեք քաղաքում հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետքևանքով, հաղորդում է Puebla en Linea կայքը:
Հիմա դեպքի վայրում փրկարարներ ու հրշեջներ են աշխատում:
Մեքսիկայում հրավառության նյութերի պայթյունների դեպքերը շատ են, քանի որ տեղի բնակիչները բոլոր տոները նշում են մասսայական հրավառությամբ: Նույն Թուլթեփեքում 2016թ-ի դեկտեմբերին հրավառության նյութերի տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր 40 մարդ:










