Աղով «ծես». Ուֆայում դատավորն աղ է ցանել նիստերի դահլիճի հատակին ու իր սեղանին (լուսանկարներ)

12:50 • 26.06.18

Ռուսաստանի Ուֆա քաղաքում դատավորն աղ է ցանել նիստերի դահլիճի հատակին, իսկ իր սեղանի վրա աղով շրջան է գծել: Այս մասին հայտնում է ProUfu պորտալը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավոր Նաիլյա Իդիատովայի «ծեսը» նկատել են դատարան դիմած հայցվորները: Երբ ականատեսները մտել են նիստերի դահլիճ, նրանք տեսել են, որ գետնին աղ է ցանած:

Ընդ որում՝ Իդիատովան չի բացատրել իր արարքն ու անտեսել է բոլոր հարցերը:

Ականատեսներից մեկի խոսքով՝ ինքը փորձել է լուսանկարել նիստերի դահլիճն ամբողջությամբ ու դատավորին, սակայն նրա վրա հարձակվել են հետևից ու փորձել ձեռքից խլել հեռախոսը: