Ջորջ Բուշ-ավագը ցույց է տվել Բիլ Քլինթոնի պատկերով գուլպաները (լուսանկարներ)

15:48 • 26.06.18

Միացյալ Նահանգների նախկին նախագահներ հանրապետական Ջորջ Բուշ-ավագն ու դեմոկրատ Բիլ Քլինթոնը, որոնք 1992թ. նախագահական ընտրություններում մրցակիցներ էին, ընկերական ջերմ հանդիպում են ունեցել Բուշ-ավագի՝ Մեն նահանգում գտնվող տանը:

Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, ԱՄՆ 41-րդ և 42-րդ նախագահները պատմել են, որ արդեն մոռացել են քաղաքական մրցակցության մասին ու լավ ընկերներ են:

Ի դեպ, Բուշ-ավագը, որը հայտնի Է արտասովոր ու վառ գուլպաների նկատմամբ սիրով, ցույց է տվել ի պատիվ Քլինթոնի կրած գուլպաները: Դրանց վրա երևում է 42-րդ նախագահի դեմքը:

Հայտնի է, որ Ջորջ Բուշ-ավագը Պարկինսոնի հիվանդության պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

 

Former Democratic President Bill Clinton jokes with former Republican President George H.W. Bush as Bush shows off a pair of 'Bill Clinton socks,' while Clinton visits Bush at his home

Bush, left, and Clinton, visitied Bush and posed for a photo with Sully, a yellow Labrador retriever who'll be Bush's first service dog at his home in Kennebunkport

The 94-year-old and his new companion got acquainted Monday at the Bush family compound on the coast of Maine. Photographed with Bush are Valerie Cramer, from left, Brad Hubbard, from America's VetDogs, and former President Bill Clinton, visiting Bush. Sully was trained by the nonprofit that provides service dogs