Վիետնամում ջրհեղեղից ու սողանքներից 17 մարդ է մահացել (լուսանկարներ, տեսանյութ)

13:50 • 26.06.18

Վիետնամի հյուսիսում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով մահացել է առնվազն 17 մարդ, ևս 11-ը համարվում է անհայտ կորած։ Այս մասին հայտնում է VnExpress-ը։

Հայտնի է, որ ամենից շատ զոհերը գրանցվել են Լայտյաու նահանգում, որտեղ մահացել է 12 մարդ։ Եվս 5 զոհ գրանցվել է Հազյանգ նահանգում։

Նշվում է, որ բնական աղետների հաղթահարման ու դրանց մասին իրազեկման կոմիտեն (NDPC) շուրջ 700 աշխատակից է ուղարկել տեղի բնակիչների տարհանումը կազմակերպելու, անհայտ կորածներին փնտրելու ու հասցված վնասը գնահատելու նպատակով։

Ըստ նախնական հաշվարկների՝ հասցված նյութական վնասը շուրջ 75 մլրդ վիետնամական դոնգ է կազմել՝ մոտ 3,3 մլն ԱՄՆ դոլար։ Հայտնի է, որ ավելի քան 40 տուն ավերվել է ջրի հոսանքից, 250-ը լուրջ վնասվել է։

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։

 



Картинки по запросу Во Вьетнаме 17 человек погибли из-за наводнения и оползней

Lũ cuộn qua quốc lộ 279 nối Lào Cai và Lai Châu. Ảnh: Phúc Trương