Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ  համաձայնագիրը .ԱԳՆ

17:58 • 27.06.18

Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել ՀՀ արտաքին գործերիր նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ռումինիայում ՀՀ դեսպանը տեղեկացնում է, որ երկրի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ն»,-գրել է Բալայանը:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

Այս պահին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են նաև Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը: