Արին Բերդի փողոցում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

09:31 • 27.06.18

Հունիսի 26-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:16-ին: Այրվել են չշահագործվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և խոտածածկույթ (50 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: