Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է հայկական «դիմացկուն» մրգերն ու չրերը (տեսանյութ)
Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով գտնվում է Հայաստանում, տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր էջում՝ ցուցադրելով հայկական շուկայի բարիքները:
Ինչպես երևում է մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում, ամերիկահայ գործարարը ցանկացել է ցուցադրել հայկական մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև տարատեսակ չրերը:
«Մենք գիտենք՝ ինչպես պահպանել ուտելիքը, լինի դա չիր, միրգ թե այլ բան: Հայերը միշտ պատրաստ են ներկայացնել և առաքել իրենց արտադրանքը»,- ասում է Օհանյանը տեսանյութում, որը վերնագրել էր «Մեր ուտեստները դիմացկուն են, ինչպես և մենք»:
Նշենք, որ Հայաստան ժամանելով՝ Ալեքսիսը կոչ էր արել հետևել իր գրառումներին սոցցանցերում: Ավելի վաղ նա ցուցադրել էր Նոյյան տապանի և Արարատի պատկերով արծաթյա մետաղադրամը, որը նվեր էր ստացել մանկության ընկերոջից:
Տեսանյութն՝ այստեղ։










