Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում։
Հիշեցնենք, որ այս պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Փախչանյանը, որն ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության փոխնախարար:










