Ժեենբեկովն ասել է՝ որ երկրների հետ կշարունակի համագործակցել Ղրղզստանը
Ղրղզստանը մտադիր է շարունակել ամրապնդել հարաբերությունները հատկապես հարևան Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է kg.akipress.org-ը։
«Հարևանների հետ համագործակցությունը դրական է անդրադառնում մեր քաղաքացիների կյանքի վրա։ Մենք գնահատում ենք դա որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Անփոփոխ առաջնահերթություն է նաև մեր ռազմավարական դաշնակից ու գործընկեր Ռուսաստանի հետ կապերի զարգացումը»,- ասել է նախագահը։
Նա նաև շեշտել է, որ իր երկիրը միևնույն ժամանակ նոր ռազմավարական մակարդակի է հանել Չինաստանի հետ հարաբերությունները և մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները նաև Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, արաբական աշխարհի ու Եվրամիության անդամ երկրների հետ։
Ժեենբեկովն ընդգծել է, որ Ղրղզստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, պետք է առավելագույն կերպով օգտագործի արտահանման ոլորտում իր ունեցած հնարավորությունները։










