Պերմում հայը 24 մլն ռուբլի է յուրացրել կեղծ փաստաթղթերով թանկարժեք ավտոմեքենաներ ձեռքբերելով
ՌԴ Պերմի երկրամասում դատարանի առաջ կկանգնի Հայաստանի քաղաքացի, որը մեղադրվում է ավելի քան 24 միլիոն ռուբլի յուրացնելու համար, հայտնում է perm.kp.ru-ն:
38-ամյա տղամարդը կեղծ փաստաթղթերով վարկով «պրեմիում դասի» ավտոմեքենաների գնում է ձևակերպել տարբեր կազմակերպությունների անուններով:
2013-2016 թվականներին նա Պերմի ավտոսրահներից 3-6 միլիոն ռուբլի արժողությամբ 6 թանկարժեք ավտոմեքենա է գնել (ընդհանուր ավելի քան 24 միլիոն ռուբլի): Գնելուց հետո նա ավտոմեքենաները ձևակերպել է իր անունով: Մեքենաների վաճառքից ստացված միջոցները նա յուրացրել է, իսկ վարկի մարման պարտավորությունները չի կատարել:
Պերմի երկրամասի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Տղամարդը կկանգնի դատարանի առաջ:










