«Ավելի զիլ չի էլ լինում». Պուտինը պատմել է իր համար ամենաթանկ պարգևի մասին
Լրագրողները Կրեմլում կայացած պաշտոնական միջոցառման ավարտից հետո հետաքրքրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ որն է կյանքում ստացած ամենաթանկ պարգևը:
Ինչպես նշում է life.ru-ն, Պուտինն ասել է, որ իր համար գլխավոր պարգևը կայացած ընտրություններում ռուսների՝ իրենց քվեն հենց իրեն տալն է:
«Ինձ պարգևատրել են նրանով, թե ինչպես են քվեարկել ընտրություններում: Ավելի զիլ պարգև չի էլ լինում»,-ասել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Պուտինը մարտի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում 4-րդ անգամ վերընտրվել է ՌԴ նախագահի պաշտոնում:










