Փոքր Վեդի համայնքի ղեկավարը պետությանը պատճառել է մոտ 5.600.000 դրամի վնաս

11:35 • 27.06.18

Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջիններս հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն: