Ծառահատում՝ Դավթաշենում. թաղապետարանից կասեցրել են քաղաքացու գործողությունները, բայց նա ունեցել է քաղաքապետարանի թույլտվությունը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 27-ին, Դավթաշեն վարչական շրջանում դադարեցվել են ինչ-որ շինարարական աշխատանքներ՝ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարականով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգեր էին ստացվել, որ նշված հատվածում բնից ծառեր են կտրվել, և թաղապետարանի աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել, տեղում արձանագրել և կասեցրել են հերթական գործողությունները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացի Հ. Ասքանազյան ներկայացած անձը Դավթաշեն վարչական շրջանի պատասխանատուներին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստորագրությամբ և կնքված թուղթ, որ ինքը ապօրինի գործողություններ չի կատարել, հետևաբար, տարածքի սեփականատերն ինքն է և ինքն է տնօրինում գույքը, այդ թվում՝ ծառերը:










