Վենեսուելայում դոլարի փոխարժեքը «սև շուկայում» գերազանցել է 3 միլիոն բոլիվարը
Վենեսուելայում դոլարի փոխարժեքը «սև շուկայում» գերազանցել է երեք միլիոն բոլիվարը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Dolar Today պորտալի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում այն աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել 3,3 միլիոն բոլիվարի:
Միևնույն ժամանակ, DICOM փոխանակման համակարգում դոլարի պաշտոնական փոխարժեքը տասնյակ անգամ ավելի ցածր է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունիսի 20-ին բարձրացրել է երկրում նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով այն 1,6 դոլարին համարժեք բոլիվարի:
Վենեսուելայում իրավիճակը ձեռք է բերել ծանր բնույթ՝ ապրանքների դեֆիցիտի, գնաճի և նավթի գների նվազմամբ պայմանավորված պետության եկամուտների անկման պատճառով:










