ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակությանը պատկանող տարածքում
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ-ն այս պահին Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում գործողություն է իրականացնում:
Գալստյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ ասել չի կարող, մանրամասներ կհաղորդվի հաջորդիվ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ստուգումները Արտյոմ Հարությունյանին՝ քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքում են իրականացվում:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկոյ) բնակարանն օրեր առաջ խուզարկվել էր Ոստիկանության կողմից, որի հետո նրան բերման էին ենթարկել:










