Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել․ ԱԱԾ տնօրեն

13:12 • 28.06.18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա, արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե շատ էր խոսվում այն մասին, որ Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություններ է անում, ի վերջո, խուզարկություն եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց՝ ո՛չ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տեսանյութ-ուսումնասիրություն, որտեղ անդրադարձ կար քաղաքապետի ունեցվածքին: Դրանից հետո քաղաքապետարանի առջև ակցիա մեկնարկեց, պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:

Մամուլում լուրերի համաձայն՝ քաղաքապետը հրաժարական է ներկայացրել, սակայն ինչպես Tert.am-ի հետ զրույցում երեկ նշել էր Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, նման բան այդ պահի դրությամբ հայտնի չէր: