Հնարավոր է քաղաքավարական հանդիպում Արմեն Սարգսյանի և Մայք Պոմպեոյի միջև․ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

17:17 • 28.06.18

Հնարավոր է՝ քաղաքավարական հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Reuters գործակալության ազդագրում ներկայացված է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում, կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: