Հրազդանում՝ իր բնակարանում, հայտնաբերվել է քաղաքացու դին

15:53 • 28.06.18

Հունիսի 28-ին, ժամը 11:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կրուպսկայա փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Լ. Ս.-ի դին: