Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

10:35 • 28.06.18

11։43

Կառավարության նիստից հետո մեկնարկել են գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետեևել ուղիղ հեռարձակմամբ։


10։35


Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 24 հարց: Օրակարգի 20-րդ հարցը գաղտնի է, այն կզեկուցի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Այսօր կքննարկվեն վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին,  «ԲԱԳԵԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 296-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,  Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԱՐՍՆԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը մերժելու մասին  և այլ հարցեր:

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Կառավարության նիստին հետևեք Tert.am-ի առցանց ուղիղ հեռարձակմամբ: