Մալթայի իշխանությունները կառգրավեն Միջերկրական ծովում ներգաղթյալներին փրկած Lifeline նավը

20:52 • 28.06.18

Գերմանական Mission Lifeline բարեգործական ընկերությանը պատկանող Lifeline նավը կառգրավվի: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:

Դրեզդենցի ակտիվիստները հունիսի 21-ին 234 ներգաղթյալի են փրկել Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերից ոչ հեռու, սակայն Եվրամիության երկրներից ոչ մեկը չէր համաձայնում թույլ տալ նավին ներս մտնել իր նավահանգիստներից մեկը: Միայն հունիսի 27-ին նավին թույլ են տվել մտնել Մալթայի Սենգլեա նավահանգիստ:

Lifeline նավի անձնակազմին Մալթայի իշխանությունները թույլ են տվել հեռանալ նավից, իսկ նավապետին Կլաուս Փիթեր Ռայշը հարցաքննությունից հետո վերադարձել է նավ: Վերջինիս մեղադրում են Իտալիայի իշխանությունների հրահանգներն անտեսելու մեջ: Իտալիայի կառավարությունը գերմանացի այտիվիստներին հրահանգել է հնարավորություն չընձեռել լիբիական առափնյա փրկարար ծառայությանը օգնություն ցուցաբերելու ներգաղթյալներին: Ակտիվիստներն, իրենց հերթին, պնդում են, որ Լիբիայի առափնյա ծառայությունն այնքան էլ շուտ չի եկել օգնության:

Նավի առգրավումը Մալթայի վարչապետը մեկնաբանել է այն հանգամանքով, որ նավը որևէ պետության չի պատկանում: Նավի անձնակազմը պնդում է, որ այն նավարկում է հոլանդական դրոշի ներքո, սակայն Նիդերլանդների իշխանությունները հերքում են նավի պատկանելիությունը: