Ոստիկանապետն ավտոմեքենայից աղբ նետող վարորդին հորդորում է վերցնել աղբն ու գցել աղբամանը. shamshyan.com (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է վարորդն աղբ նետում մեքենայից դուրս:
Ոստիկանապետը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտենում է օրինախախտ վարորդին և հորդորում, որ նա իր նետած աղբը վերցնի և նետի աղբարկղը: Վարորդը վերցնում է իր նետած աղբը:










