Պուտինը հայտնել է Սիրիայից ավելի քան 1000 ռուս զինվորականի դուրսբերման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը պատմել է, թե ինչպես է ընթանում Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրի սահմաններից դուրս է եկել 13 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ և անձնակազմի 1.140 անդամ:
ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր այդ մարդիկ փորձառու են և մասնակցել են մարտական գործողությունների:
«Ե՛վ դուք, և՛ ձեր ծառայակիցները պետք է լիարժեք օգտագործեք անձնակազմի մարտական պատրաստվածության համար այդ փորձն այստեղ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ամենաբարդ խնդիրների իրականացման համար»,- ասել է ՌԴ նախագահը:










