Յակուտսկում շրջանավարտների արձակած փուչիկների պատճառով ավելի քան 33.000 բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել

10:19 • 28.06.18

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Պատճառը շրջանավարտների բաց թողած փուչիկներն են եղել, որոնք խճճվել են էլեկտրալարերի մեջ։

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, նախօրեին Յակուտսկում շրջանավարտները նշել են դպրոցի ավարտը։

«Փուչիկները խճճվել էին էլեկտրամատակարարման լարերի մեջ։ Դրա պատճառով առանց էլեկտրաէներգիայի էր մնացել 24.000 մարդ»,- փոխանցել են էլեկտրամատակարարող ընկերության մասնագետները։

Ավելի ուշ ընկերությունից հաղորդել են, որ առանց էլեկտրաէներգիայի է մնացել 33.600 բնակիչ։ Նշենք, որ Յակուտսկի բնակչությունը մոտ 310 հազար է։