Կանզասում հզոր պտտահողմն ավերածություններ է առաջացրել. կան տուժածներ (լուսանկարներ)

11:42 • 28.06.18

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի որոշ բնակավայրերի պատուհասել է հզոր պտտահողմը՝ առաջացնելով  ավերածություններ, գրում է Daily Mail–ը՝ հավելելով, որ կա ութ տուժած: Ի դեպ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հայտնի է, որ պտտահողմը վնասել է 175 շինություն՝ այդ թվում նաև դպրոցներ:

Դրա հետևանքով Գրինվուդ շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Հազարավոր տներ հոսանքազրկվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ անցած երկու տարում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Գրինվուդում այսպիսի ուժգնությամբ պտտահողմ է տեղի ունենում:

Ընդհանուր առմամբ, հունիսի 27-ի դրությամբ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գրանցվել է 11 տորնադո:

 

Eight people were injured, two critically, after a tornado touched down in a small Kansas town on Tuesday evening  

Just before 7.30pm on Tuesday a twister touched down in Eureka, 60 miles east of Wichita

Kansas Adjutant General's Office spokeswoman Jane Welch said 175 structures, including the high school, were damaged 

There are 2,400 residents in the small Kansas town, and all were accounted for  

One resident said the tornado came without warning and she grabbed her mom and son and hid in the hallway of her home 

This is the second time in two years that the town has taken a direct hit from a tornado