Ինդոնեզիայում հրաբխային մոխրի արտանետման պատճառով փակվել է Բալիի միջազգային օդանավակայանը (լուսանկարներ, տեսանյութեր)

11:32 • 29.06.18

Հարյուրավոր չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել ինդոնեզական Բալի կղզում Ագունգ հրաբխի ակտիվացման պատճառով, հայտնում է abc.net.au-ը:

Նգուրահ-Ռայ միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակ է Ագունգից հրաբխային մոխրի արտանետման պատճառով:

Ինդոնեզիայի՝ աղետների հարցով ազգային գործակալությունը հայտնել է, որ մոտ 450 չվերթ է չեղարկվել դեպի կղզի: Դեպի Բալի իրենց թռիչքները չեղարկել են AirAsia, Jetstar և Virgin Australia ավիաընկերությունները:

Օդանավակայանը փակ կլինի հունիսի 29-ին՝ տեղի ժամանակով 03:00-ից մինչ առնվազն 19:00-ը: 

Հաղորդվում է, որ Ագունգը մոխիր է արտանետել ավելի քան 7.01 կիլոմետր բարձրության վրա:

 

Mount Agung during an eruption in January. Picture: AFP

Mount Agung. Picture: AFP

A woman stands in front of the erupting Mt Agung volcano in Bali

A volcano in the distance with a big white cloud of smoke coming out the top against a blue sky.