Երևանի Լեփսիուս փողոցի բնակարաններից մեկում օձ է նկատվել
Հունիսի 29-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում (պատուհանագոգին) օձ է նկատվում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:










