Բոլիվիայի նախագահն ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել

13:03 • 05.07.18

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Նախագահի խոսքով՝ ուռուցքը հայտնաբերվել է հետազոտության ժամանակ:

«Կանոնավոր ստուգման ժամանակ փոքր չափի ուռուցք է հայտնաբերվել, որը բարեհաջող վիրահատության է ենթարկվել անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքում»,- գրել է նա:

Նախագահի խոսքով՝ վիրահատությունը վտանգ չէր ներկայացնում։ Նա դուրս կգրվի հիվանդանոցից հուլիսի 5-ին: