Քաղաքացիները դրական են վերաբերվում վերջին շրջանում տեղի ունեցող բացահայտումներին. հարցախույզ (տեսանյութ)

21:40 • 05.07.18

Բացահայտումներն անսպասելի չէին, պարզապես հասարակության իմացածը հիմա ասում են իրավապահները՝ նոր Հայաստանի, Նիկոլ Փաշինյանի սահմանած կանոններով:

Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում նշեցին մի շարք քաղաքացիներ:

«Շատ դրական ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի, իրավապահների գործողություններին, վերջապես հասարակությունը տեսնում է, որ թալանողները պատժվում են, այս ամենը պետք է շարունակական լինի, բոլորը պետք է պատժվեն: Ինչպես ասում է Թումանյանը, չարն էլ է միշտ ապրում անմեռ, անե՜ծք նրա չար գործին, որդիդ լինի, թե հերն ու մեր, թե մուրազով սիրած կին»,- նշեց հարցախույզի մասնակիցներից մեկը:

Մի շարք քաղաքացիներ էլ ընդգծեցին, որ վերադարձել են ՌԴ-ից՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու համար, քանի որ տեսնում են՝ իրականացվում են արդարադատության գործընթացներ:


Մանրամասները՝ տեսանյութում։