Կանադայում շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 17-ի

11:01 • 05.07.18

Կանադայում սաստիկ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում է Globe and Mail-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 12 մարդ մահացել է Մոնրեալ քաղաքի շրջակայքում, որտեղ օդի ջերմաստիճանը +40 աստիճան է: Սպասվում է, որ այնտեղ օդի ջերմաստիճանը չի իջնի մինչև ուրբաթ:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր 6 զոհի մասին:

Ըստ աղբյուրի՝ եղանակային պայմանների պատճառով մահացածները հիմնականում միայնակ ապրող մարդիկ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ կամ հոգեկան խնդիրներ։ Մահացածներից ոչ մեկի տանն օդորակիչ չի գործել։