Մոսկվայում վերելակն ընկել է 40-րդ հարկից

17:35 • 05.07.18

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկում վերելակն ընկել է 40-րդ հարկի բարձրությունից, հայտնում է  gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ դրանում մեկ մարդ է եղել:

Արտակարգ իրավիճակների ծառայությունը ներկայացնող քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ վերելակը 40-րդ հարկից ընկել է 1-ին հարկ:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: