Լոռու մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկի նկուղում հայտնաբերել են իժ տեսակի օձ

12:55 • 05.07.18

Հուլիսի 5-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 9 տան նկուղային հարկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: