Ընտրություններին հավատարմագրվեն գրանցված, իրավական հավասար դաշտում գործող լրատվամիջոցները. ԸՕ-ի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիներն առաջարկներով են հանդես գալիս
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչնրեի հետ քննարկմանը Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջարկեց, որ ընտրություններին հավատարմագրվեն այն լրատվամիջոցները, որոնք գրանցված են և գործում են իրավական հավասար դաշտում բոլորի հետ:
«Նրանք, ովքեր գրանցված չեն, չեն կարող այդ օրերին կայք բացել և հավատարամագրվել»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը նախկինում քննարկել են Արդարադատության նախարարության հետ ևս:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ չկա գանցվածային լրատվամիջոց հասկացություն, և նշեց, որ խոսքը գրանցված ՍՊԸ- ի, իրավաբանական անձի մասին է:
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ սա օրենքի կարգավորման հարց է և ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև առհասարակ: «Այժմ գործող կարգավորումներով լրատվական գործունեություն իրականացնողը դիմում է ԿԸՀ, ներկայացնում է լրագրողների ցանկը, և լրագրողները գործոմ են ԿԸՀ-ից ստացած բեյջերով: Այդ ընթացակարգով անցնելը պարտադիր է»,-ասաց նա և նշեց, որ այստեղ խնդիրը գլոբալ է:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը ևս անհրաժեշտ համարեց, որ լրագրողների հավատարմագրումը ԿԸՀ-ի կողմից լինի խիստ հասցեական: «Այսինքն՝ երբ Գեղամ Մանուկյանին հավատարմագրում են, պետք է վստահ լինել, որ նա ունի թեկուզ մեկօրյա պայմանագիր»,-ասաց նա և նշեց, որ ընտրատեղամասում հաճախ ոչ թե լրագրողներ են լինում, այլ այս կամ այն կուսակցության համար աշխատողներ, ովքեր սուբյեկտիվ են: ««Գրդոնչի» լրատվամիջոցներ չպետք է լինեն»,-ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ընտրական օրենսգրքում ԿԸՀ-ի կողմից լրագրողների թվի սահմանափակում չի կարող լինել, քանի որ ՍԴ-ի որոշում կա, որ դա հակասահմանադրական է: Նա կոչ արեց տալ «գրդոնչի լրատվամիջոց» հասկացությունը և նշեց, որ դա հարկային դաշտից դուրս գործոն է:










