Քիշնևում ցուցարարները պահանջում են ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները
Մոլդովայում ընդդիմության աջակիցները երկրի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի են դուրս եկել ՝ պահանջելով ճանաչել Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կոչ ենք անում պատգամավորներին կատարել հուլիսի 1-ի հանրահավաքի ժամանակ առաջ քաշված երեք պահանջները՝ ընտրությունների ճանաչումը, խառը ընտրական համակարգի չեղարկումը, ընտրություններն անվավեր ճանաչած և Մոլդովայի Հանրապետությունում բռնապետության հաստատմանը նպաստած դատավորների հրաժարականը»,- հայտարարել են կազմակերպիչները:
Հավաքվածները վանկարկել են «Մեզ պետք է արդարադատություն, այլ ոչ կոռուպցիա», «Ճանաչե՛ք մեր ձայները» և «Ո՛չ խառը համակարգին»: Նրանք հույս են ունեցել, որ իրենց մոտ դուրս կգա խորհրդարանի խոսնակ Անդրիանա Կանդուն:
Մոլդովայի մայրաքաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններն անց են կացվել երկու փուլով, երկրորդ փուլը կայացել է հունիսի 3-ին:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ» կուսակցության թեկնածու Անդրեյ Նեստասեն, որը ստացել է 52.57 տոկոս ձայն: Բարձրագույն դատական մարմինը հունիսի 25-ին վերջնականապես ընտրություններն անվավեր է ճանաչել՝ ընտրությունների օրն իրականացված քարոզչության պատճառով:
Հունիսի 29-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Քիշնևի քաղաքապետի ընտրություններն անվավեր է ճանաչել:
ԵՄ-ում դատապարտել են ընտրողների ընտրությունը չհարգելու մասին դատարանների որոշումը և դադարեցրել Քիշնևին 100 միլիոն եվրոյի տրանշի փոխանցումը:










