Տաջիկստանում բժիշկներն 9 ամսական երեխայի մարմնում 10 հատ ասեղ են հայտնաբերել

16:37 • 05.07.18

Տաջիկստանում բժիշկներն 9 ամսական երեխայի մարմնում հայտնաբերել են 10 հատ ասեղ, գրում է Sputnik Таджикистан-ը։

Ռենտգեն ախտորոշիչ հետազոտության ժամանակ պարզ է դարձել, որ ասեղները գտնվում են երեխայի գլխի գանգային հատվածում, քթի ներքևի հատվածում, ոտքերի, վզի ու կրծքավանդակի մեջ, ինչպես նաև մարմնի այլ հատվածներում։

Առաջին վիրահատության ժամանակ բժիշկներին հաջողվել է դուրս հանել երեխայի մարմնում առկա ասեղներից 6-ը, մյուս 4-ը դեռևս շարուանկում են մնալ երեխայի մարմնում։

Այժմ դատախազությունը փորձում է պարզել՝ ինչպես են ասեղները հայտնվել փոքրիկի մարմնում։

Մասնագետները ենթադրում են, որ ասեղներն այնտեղ են հայտնվել կողմնակի մարդկանց միջամտության հետևանքով, քանի որ եթե երեխան պարզապես կուլ տված լիներ դրանք՝ ասեղները կվնասեին նրա ներքին օրգաններն ու կխցանվեին աղեստամոքսային տրակտում։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև Ուզբեկստանում, երբ բժիշկները 11 ամսական երեխայի մարմնում գտել էին 13 ասեղ։