Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատան շենք

12:03 • 06.07.18

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարները մտել են Մայր Աթոռի դիվանատուն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն՝ ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել է նա։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, արդեն մեկ ամիս է, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: