Ազատության արձանի վրա բարձրացած կնոջը մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Մանհեթենի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ակտիվիստ կնոջը, որը բարձրացել էր Նյու Յորքում Ազատության արձանի վրա, հայտնում է The New York Post-ը:
Թերեզա Օկոումոուն մեղադրվում է անօրինական ներխուժման, պետական հաստատության գործունեությանը միջամտության և հասարակական կարգը խախտելու համար: Նրան սպառնում է մինչև մեկուկես տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազատության արձանի պատվանդանի վրա է բարձրացել սևամորթ կին ակտիվիստ՝ բողոքելով ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալ ծնողների և երեխաների բաժանման քաղաքականության դեմ:
Նա բարձրացել է արձանի վրա «Rise and Resist» շարժման կազմակերպած ակցիայից հետո, որի մասնակիցները պահանջում էին վերացնել ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը: Նա մոտ երկու ժամ գտնվել է պատվանդանի վրա, ինչից հետո ոստիկանները և փրկարարները կարողացել են նրան իջեցնել:














