Ժիրինովսկին առաջարկել է ԵՄ-ից 1 տրիլիոն եվրո պահանջել «Ռուսաստանի տարածքում կոմունիզմի փորձի համար»

17:10 • 18.07.18

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանի տարածքը կոմունիզմի կառուցման փորձի անցկացման նպատակով օգտագործելու համար և առաջարկել է կառույցից 1 տրիլիոն եվրո պահանջել, գրում է «Комсомольская Правда»-ն:

Նա հիշեցրել է, որ արևմտյան երկրներում լայնորեն տարածված է դատարաններում շահերի պաշտպանության պրակտիկան, այդ պատճառով Մոսկվան պետք է նույն ճանապարհով գնա:

«Առաջարկում ենք Եվրամիության դեմ հայց ներկայացնել և ռուս ժողովրդին վճարել այն բանի համար, որ Ռուսաստանի տարածքն օգտագործվել է կոմունիզմի կառուցման փորձ անցկացնելու համար, ինչը հանգեցրել է դժբախտ պատահարների, ընդունված նորմերի տապալման և բարոյական անկման»,- ասել է քաղաքական գործիչը: