Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ

17:07 • 19.07.18

Հնդկաստանի հյուսիսային Ուտարակխանդ նահանգում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Հայտնի է, որ ավտոբուսը մոտ 250 կմ խորությամբ կիրճն է ընկել մայրուղով ընթանալու ժամանակ։ Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
 
Աղբյուրը նշում է, որ նահանգի իշխանությունները դրամական փոխհատուցում կվճարեն մահացածների ընտանիքներին, ինչպես նաև կօգնեն տուժածներին:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։