Իսրայելում միայնակ կանանց փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք են տվել

12:25 • 19.07.18

Իսրայելցի խորհրդարանականները միայնակ կանանց փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք են տվել՝ համապատասխան բժշկական տվյալների առկայության դեպքում, սակայն դա մերժել են միայնակ տղամարդկանց և միասեռական զույգերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին 22 տարում գործող օրենքը թույլ է տվել դիմել փոխնակ մոր ծառայությանը միայն տարբեր սեռերի ամուսիններին և միայն ինքնուրույն երեխա ունենալու անհնարինության դեպքում:

Օրենքում նոր փոփոխությունն ընդլայնում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը՝ ընդգրկելով նաև միայնակ կանանց: