Մեծ Բրիտանիայում Թերեզա Մեյի դեմ հարձակում է կանխվել
Մեծ Բրիտանիայի իրավապահներին հաջողվել է կանխել վարչապետ Թերեզա Մեյի դեմ կազմակերպված հարձակումը, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ հարձակման նախապատրաստման համար կասկածվում է 20-ամյա երիտասարդ, նա արդեն ձերբակալվել է ոստիկանների կողմից, որոնք գործողության ընթացքում ներկայացել են որպես ծայրահեղականներ։
Հարձակումը ծրագրած երիտասարդը դիմել է նրանց հանցանքն իրականացնելու հարցում օգնության համար։
Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդն իր այդ քայլով ցանկացել է վրեժ լուծել Սիրիայում մահացած իր հորեղբոր համար։










