Միսուրիում զբոսաշրջային նավ է խորտակվել. կա 11 զոհ (տեսանյութ)

11:42 • 20.07.18

ԱՄՆ Միսուրի նահանգի Թեյբլ Ռոք լճում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով մահացել է 11 մարդ:

Ինչպես նշում է The Guardian-ը`վկայակոչելով Սթոուն շրջանի շերիֆ Դագ Ռեդերին, նավը կողաշրջվել է եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամու պատճառով:

Աղբյուրը հավելում է, որ նավի խորտակկման շոկային տեսագրությունը հայտնվել է YouTube-ում՝ ցույց տալով՝ ինչպես են սաստիկ քամին ու ալիքները դեպի կործանում տանում նավը: