Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ վեց մարտական հաշվարկ

16:59 • 20.07.18

Հուլիսի 20-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք և տնակներ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: