Գողություն՝ Նոր Նորքում, ըստ Shamshyan.com-ի՝ տուժողը Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է

12:24 • 20.07.18

Երեկ՝ ժամը 20.40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել մի բնակչից, որ Նոր Նորքի Լվովյան փողոցի բնակարաններից մեկից գողություն է կատարվել՝ մի շարք տեխնիկական միջոցների գործադրմամբ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գողությունը կատարվել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տնից, որտեղից  տարել են  մի քանի Ipad, Notebook, կանացի ժամացույց, գումար՝ արտարժույթով և ՀՀ դրամով: