Մոսկվայից Բաքու ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 12 տուժած (տեսանյութ)
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում «Ֆորդ» և «Լադա» ավտոմեքենաների հետ միկրոավտոբուսի բախման հետևանքով 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա է տուժել, հայտնում է minval.az-ը: Ինչպես հայտնի է դարձել life.ru-ին, երեխաները 7, 8 և 14 տարեկան են:
Նշվում է, որ Mercedes միկրոավտոբուսը Մոսկվայից ուղևորվում էր Բաքու: Տուժածները միկրոավտոբուսի 11 ուղևորներն են և «Ֆորդ»-ի վարորդը: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 14 մարդ և վարորդը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են Պյատիգորսկի և Միներալնիե Վոդիի հիվանդանոցներ:










