Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ. Shamshyan.com
Հուլիսի 19-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետևանքով կան վիրավորներ, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։
Նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալուց։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










