Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

19:23 • 21.07.18

Հուլիսի 21-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի թիվ 2 հանրային լողափի հերթապահ ջոկատը:

Փրկարարները հեծանվանավակը մոտեցրել են ափին: